Original lyrics
Ukrainian
Translation
Armenian
STEFANIA
Ստեֆանիա
Ստեֆանիա մայր իմ, մայր իմ Ստեֆանիա։
Դաշտերը ծաղկում են, իսկ վարսերդ՝ ճերմակում։
Օրո՛ր երգիր ինձ համար, մա՛յր իմ,
Ուզում եմ լսել քո քաղցր ձայնը կրկին։
Մանուկ հասակում նա ինձ օրորելով փոխանցել է ռիթմի զգացում, ու երևի թե ոչ ոք մորս կողմից կերտած իմ կամքի ուժը կոտրել չկարողանա։
Հավանաբար նա ավելի իմաստուն էր, քան ոմն Սողոմոն թագավորը։
Փլուզված ճամփեքով ես դեպի քեզ վերադարձի ուղին միշտ կգտնեմ։
Թեկուզ դրսում փոթորիկ լիներ, մեկ է, նա ինձ չէր արթնացնի քնից.
Տատիկից ստացած «ա՛ռը հա»-ները նրան խոցում էին կարծես փամփուշտներ,
Բայց նա ինձ լավ էր ճանաչում ու չէր խափնվում. անգամ հոգնած լինելիս շարունակում էր ինձ ռիթմով օրորել։
Օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր
Ստեֆանիա մայր իմ, մայր իմ Ստեֆանիա։
Դաշտերը ծաղկում են, իսկ վարսերդ՝ ճերմակում։
Օրո՛ր երգիր ինձ համար, մա՛յր իմ,
Ուզում եմ լսել քո քաղցր ձայնը կրկին։
Ես այլևս տակդիր չեմ կրում ախր, մա՛մ, լավ էլի, մա՛մ, վե՛րջ տուր. բայց ինչքան էլ մեծանամ, նա դեռ ինձ համար շորեր է գնում։
Ես այլևս փոքրիկ երեխա չեմ, բայց նրան միշտ բարկացնում եմ, երբ դրսերն եմ ֆրֆռում։
Մայրի՛կ, դու դեռ երիտասարդ ես, ու եթե ես չգնահատեմ քո բարությունը, ապա տուպիկի առաջ կկանգնեմ.
Բայց կկոտրեմ ցանկացած տուպիկ՝ քո հանդեպ իմ սիրով։
Օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր
Ստեֆանիա մայր իմ, մայր իմ Ստեֆանիա։
Դաշտերը ծաղկում են, իսկ վարսերդ՝ ճերմակում։
Օրո՛ր երգիր ինձ համար, մա՛յր իմ,
Ուզում եմ լսել քո քաղցր ձայնը կրկին։
Ստեֆանիա մայր իմ, մայր իմ Ստեֆանիա։
Դաշտերը ծաղկում են, իսկ վարսերդ՝ ճերմակում։
Օրո՛ր երգիր ինձ համար, մա՛յր իմ,
Ուզում եմ լսել քո քաղցր ձայնը կրկին։

Give a shoutout to Yerevantsi










