Marco Mengoni

Due vite

Marco Mengoni
Armenian translation icon 49 translations icon 49
icon
Album:
Materia - Prisma (2023)
Original lyrics
Italian
Translation
Armenian

Due vite

Երկու կյանք

Ամբողջ տիեզերքում միայն ես ու դու ենք արթուն
Ու ես քո անապատին դեռ չեմ ընտելացել
Երևի այն իմ սրտում մի վայր է
Որտեղ արևը երբեք չի շողում
Որտեղ ես երբեմն քեզ կորցնում եմ
Բայց եթե ցանկանամ՝ կհասնեմ քեզ
 
Մենք այս խաղի մեջ մոլորվել ենք
Այն խառնել է մեր ուղիները
Ու երկինքը մի քայլ հեռու դարձրել
Մենք թե՛ հրեշ ենք, թե՛ փերի
Քեզ երևի պիտի զանգեմ
Ասեմ, թե ինչ եմ զգում
Բայց արդեն արդարանալու տեղ չունեմ
Ու ոչ էլ պաշտպանություն
 
Մենք գետին ընկած գիրք ենք
Դատարկ տան մեջ
Որը նման է մեր տանը
Սուրճ՝ կիտրոնով
Սթափվելու համար
Նման ես մշուշոտ լուսանկարի
 
Ու դեռ մեկ այլ գիշեր ենք կորցնում
Մի ակումբում
Ու փառք աստծու
 
Եթե սա վերջին
Երգն է ու հետո լուսինը կպայթի
Կասեմ, որ դու սխալվել ես, սխալվել ես ու լավ գիտես
Երգը մեզ այստեղ չի հասնում
Ու դու չես քնում
Ու որտե՞ղ ես լինելու, ո՞ւր ես գնում
Երբ կյանքը չափազանցնում է
Ու դու փախչում ու ապտակում ես, սխալներ գործում
Երբ ինչ-որ բան քեզ նեղացնում է
Ես գիտեմ, որ դու երբեք չես քնում, քնում, քնում, քնում, քնում
Ի՛նչ ճանապարհ են բռնել երկու կյանքերը մեր
 
Ամբողջ տիեզերքում միայն ես ու դու ենք արթուն
Գոռալով արձակում մեր զայրույթը տանիքի վերևից
Թե ոչ ոք մեզ պես չի զգում
Թե ոչ ոք այլևս կինոներ չի դիտում
Ծաղիկները քո տանը
Իմ մետալիկ վերնաշապիկը
 
Մենք գետին ընկած գիրք ենք
Դատարկ տան մեջ
Որը նման է մեր տանը
Սուրճ՝ կիտրոնով
Սթափվելու համար
Նման ես մշուշոտ լուսանկարի
 
Ու դեռ մեկ այլ գիշեր ենք կորցնում
Մի ակումբում
Ու փառք աստծու
 
Եթե սա վերջին
Երգն է ու հետո լուսինը կպայթի
Կասեմ, որ դու սխալվել ես, սխալվել ես ու լավ գիտես
Երգը մեզ այստեղ չի հասնում
Ու դու չես քնում
Ու որտե՞ղ ես լինելու, ո՞ւր ես գնում
Երբ կյանքը չափազանցնում է
Ու դու փախչում ու ապտակում ես, սխալներ գործում
Երբ ինչ-որ բան քեզ նեղացնում է
 
Ես գիտեմ, որ դու միևնույն է չես քնում
Անջատում ես լույսերը, անգամ եթե դա չես սիրում
Շարունակում ենք մնալ մթության մեջ
Շրջապատված միայն մեր ձայնի հնչյուններով
Այն բոլոր խենթություններից վեր
Երկու կյանք, ի՜նչ ենք արել
 
Եթե սա վերջին
Երգն է ու հետո լուսինը կպայթի
Կասեմ, որ դու սխալվել ես, սխալվել ես ու լավ գիտես
Երգը մեզ այստեղ չի հասնում
Ես գիտեմ, որ դու երբեք չես քնում, քնում, քնում, քնում, քնում
Ի՛նչ ճանապարհ են բռնել երկու կյանքերը մեր
 
Երկու կյանքերը մեր
 
expand collapse Translation details
Yerevantsi Yerevantsi
submitted on 12 Feb 2023 - 14:04
Give a shoutout to Yerevantsi
Play video with subtitles

Marco Mengoni TOP 3