Rosa Linn

SNAP

Rosa Linn
Übersetzung auf Armenisch icon 38 Übersetzungen icon 38
icon
Korrekturlesen gesucht info ×
Originaltext
Englisch
Übersetzung
Armenisch

SNAP

ՄՈՌԱՆԱԼ

[Նախերգ 1]
Գիշերվա 4-ն է
Չեմ կարողանում ուղեղս անջատել
Ուզում եմ, որ այս հիշողությունները ջնջվեն
Բայց նրանք երբեք չեն ջնջվում։
Պարզվում է՝ մարդիկ ստում են
Ասում են՝ «Ուղղակի մոռացի՛ր նրան» («Ուղղակի ճտտացրո՛ւ մատներդ»)
Իբր իմ համար իրոք այդքան հեշտ է քեզ մոռանալը
Ինձ ուղղակի ժամանակ է հարկավոր
 
[Կրկներգ]
Մոռանում եմ՝ մեկ, երկու.
Ո՞ւր ես դու
Դու դեռ իմ սրտում ես։
Մոռանում եմ՝ երեք, չորս.
Դու ինձ էլ պետք չես այստեղ
Դո՛ւրս եկ իմ սրտից
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
[Նախերգ 2]
Երգ եմ հորինում
Ասելով, թե սա վերջինն է լինելու.
Դեռ քանի՞ վերջին երգ է մնացել
Հաշիվը կորցնում եմ։
Հուինիսի 21-ից սկսած
Սիրտս այրվում է.
Գիշերներս անցկացնում էի անձրևի տակ՝
Փորձելով սրտիս կրակը հանգցնել։
 
[Կրկներգ]
Ու ես մոռանում եմ՝ մեկ, երկու.
Ո՞ւր ես դու
Դու դեռ իմ սրտում ես։
Մոռանում եմ՝ երեք, չորս.
Դու ինձ էլ պետք չես այստեղ
Դո՛ւրս եկ իմ սրտից
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
[Հետ-կրկներգ]
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Թե չէ կարող է հունից դուրս գամ
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
 
[Բրիջ]
Ու եթե մի հոգի էլ ինձ ասի՝ «Ո՞ւմ ես սպասում, մոռացի՛ր նրան»
Չէ, երևի դադարեմ խոսել մարդկանց հետ, քանի դեռ հունից դուրս չեմ եկել
Չէ, երևի դադարեմ խոսել մարդկանց հետ, քանի դեռ հունից դուրս չեմ եկել
 
[Կրկներգ]
Մոռանում եմ՝ մեկ, երկու.
Ո՞ւր ես դու (Ո՞ւր ես դու)
Դու դեռ իմ սրտում ես (Դեռ իմ սրտում ես)։
Մոռանում եմ՝ երեք, չորս.
Դու ինձ էլ պետք չես այստեղ (Պետք չես ինձ այստեղ)
Դո՛ւրս եկ իմ սրտից
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
[Հետ-կրկներգ]
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Թե չէ կարող է հունից դուրս գամ
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Դո՛ւրս եկ իմ սրտից
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ
Թե չէ կարող է հունից դուրս գամ
Օ՜հ-օ՜հ-օ՜հ-օ՜հ (Դո՛ւրս եկ իմ սրտից, դո՛ւրս եկ)
Թե չէ կարող է հունից դուրս գամ
 
expand collapse Translation details
Yerevantsi Yerevantsi
submitted on 5 Apr 2022 - 14:12
Give a shoutout to Yerevantsi
Kommentare des Autors:

(Թարգմանությունը հավանություն է ստացել հենց Ռոզա Լիննի կողմից՝ մեր եվրատեսիլյան Discord չաթում)

«Snap» բայն արդի անգլերենում ունի տարբեր նշանակություններ, որոնք հայերենով չենք կարող արտահայտել միայն մեկ բառով։ Ռոզա Լինն ու երգի հեղինակները օգտագործում են «snap» բառի բազում իմաստները հետաքրքիր բառախաղի միջոցով։

«Snap your fingers»-ը արտահայտություն է, որը նշանակում է «մոռանալ ինչ-որ մեկին (հիմնականում՝ նախկին (զուգ)ընկերոջը/ընկերուհուն)», «ցույց տալ, որ ինչ-որ մեկին / ինչ-որ բանին ուշադրություն այլևս չես դարձնում»։ Այս արտահայտության մեջ, բնականաբար, «snap»-ը չենք կարող թարգմանել իր հիմնական՝ «(մատները) ճտտացնել, չխկացնել» իմաստով։ «Snap your fingers»-ն իր մեջ ներառում է այն իմաստը, թե դու կարող ես մեկին մոռանալ պարզապես մատի մեկ «ճտտոցով»՝ վայրկյանական։

Իսկ «I might stop talking to people before I snap»-ում (կամ «Snap at someone» արտահայտությունում) բառն ավելի մոտ է խոսակցական անգլերենի «ինքնաբերաբար հունից դուրս գալ», «նյարդայնանալ», «գժվել», «խելագարվել», «ճայթել», անգամ՝ այսպես ասած՝ «ինչ-որ մեկին "կծել"» իմաստներին։

«Snap»-ը ունի մի շարք այլ նշանակություններ, ներառյալ՝ «անսպասելի բան անել» (սովորաբար՝ գովելի բան) ("Wow, she really snapped during her performance!"), «ուշքի գալ» / «ինքդ քեզ "հավաքել"» / «երկնքից իջնել» ("Snap out of it!"), ինչպես նաև «Oh, snap!» արտահայտությունը, որը մոտավորապես կթարգմանվի «վա՜յ» կամ «ո՜ւֆ» ձայնարկություններով՝ զարմանք արտահայտելու համար։

Kommentare 1

Don Juan Don Juan M
10 Feb 2024, 22:27

Tags indicating song structure have been removed - kindly do the same with your translation if it has them.

Log in or sign up to add a comment.
Anmelden Registrieren