Konstantinos Argiros

Ελπίδα

Konstantinos Argiros
アルメニア語 の翻訳 翻訳 15 回翻訳した 翻訳 15
Add to favorites
オリジナル歌詞
ギリシャ語
翻訳
アルメニア語

Ελπίδα

Հույս

Բոլորն ինձ ասում են շրջել էջը,
Որ ժամանակի ընթացքում քեզ մոռանամ։
Արդեն ամիսներ է, ինչ մենք չենք տեսել միմյանց,
Իսկ դու դեռ այստեղ ես։
 
Բոլորն ինձ ասում են շրջել էջը,
Գտնել մեկ ուրիշին, որ մոռանալ:
Բայց ես ապրում ու շնչում եմ հույսով
Որ մի օր կվերադառնաս:
 
Կրկին անքնություն - ամբողջ գիշեր խմիչքով մթնշաղին:
Սիրտը դեմքս չի լուսավորում:
Գլուխս ցած է, խելքս պղտորվել է
Եվ ծիծաղը անհետացավ դեմքիցս։
 
Ուրիշների հետ շփվելիս՝ մտքիս է գալիս քո բուրմունքը
Նոր համբույրների և այլոց բույրերի մեջ
Ինչպե՞ս կարող ենք ընկերներ լինել, եթե հազարավոր անունների մեջ
Քո անունը չի հեռանում իմ շուրթերից:
 
Բոլորն ինձ ասում են «Պետք չէ փնտրել:
Եթե նա սիրեր, նա այստեղ կլիներ:
Նա չի վերադառնա, մի սպասիր նրան:
Իզուր ժամանակ ես կորցնում:
 
Բոլորն ինձ ասում են՝ շրջիր էջը,
Որ ժամանակին քեզ մոռանամ։
Արդեն ամիսներ է, ինչ մենք չենք տեսել միմյանց,
Իսկ դու դեռ այստեղ ես։
 
Կրկին անքնություն - ամբողջ գիշեր խմիչքով մթնշաղին:
Սիրտը դեմքս չի լուսավորում:
Գլուխս ցած է, խելքս պղտորվել է
Եվ ծիծաղը անհետացավ դեմքիցս։
 
Ուրիշների հետ շփվելիս՝ մտքիս է գալիս քո բուրմունքը
Նոր համբույրների և այլոց բույրերի մեջ
Ինչպե՞ս կարող ենք ընկերներ լինել, եթե հազարավոր անունների մեջ
Քո անունը չի հեռանում իմ շուրթերից:
Քո անունը չի հեռանում իմ շուրթերից:
Քո անունը չի հեռանում իմ շուրթերից:
 
expand collapse Translation details
Ava_Hayk002 Ava_Hayk002
submitted on 23 3月 2023 - 22:29
Give a shoutout to Ava_Hayk002
著者コメント:

Երաժշտություն՝ Լեմոնիս Սկոպելիտիս
Երգի խոսքեր՝ Լեմոնիս Սկոպելիտիս

*Շնորհակալություն եմ հայտնում Մարգարիտա Առաքելյանին և Էդուարդ Ջանջուղազյանին իրենց օգնության համար թարգմանության ժամանակ