D'Litte

Minimal

D'Litte
Aggiungi ai preferiti
Arrow down
Arrow down

Minimal

Մարդիկ կարոտ են մնացել բնականին,
Կարոտ հասարակին, մինիմալին։
Խոսում են նույն լեզվով, լեզու չեն գտնում,
Հոգիդ սեռ չունի, բայց հոգիդ չեն փնտրում:
Ինձ պետքա քո արվեստը՝
Էն ինչ երկարատև ա,
Գրկի իմ տաք մյուզիքը՝ սերս երկարաթև ա:
Պիտի քանդվես,
Մի քիչ ցավա,
Չհանդարտվես, որ խելագարվես:
 
Քաղաքին սերն ա պակասում,
Որ նորից ապրենք,
Բայց ինձնից գողանալով գուցե
Դու քեզ գտնես։
Ամեն ինչն է անցողիկ,
Բայց չի փրկի գինին,
Բայց քեզնից հեռանալով գուցե
Ես ինձ սիրեմ:
 
Իմ գլխացավ, ինձ ցավազրկող,
Մեկին տողերը քո բույրով,
Մեկին՝ մարմին գրկող:
Իմ չապրած կարոտ,
ցավերից դուրեկանը:
Իմ կրոնը սերն ա, մահն էլ սիրեկանս:
Արի խոսենք սիրո մասին,
Չմոռանանք, որ առանձին բառը
Գրվումա միասին:
Մարմինն ունի հիշողություն,
Քանի դեռ կաս,
Էկել ես, որ մնաս, որ չգնաս:
Չգնաս:
 
Քաղաքին սերն ա պակասում,
Որ նորից ապրենք,
Բայց ինձնից գողանալով գուցե
Դու քեզ գտնես։
Ամեն ինչն է անցողիկ,
Բայց չի փրկի գինին,
Բայց քեզնից հեռանալով...
 
Բա՜ց թող.
Կարոտն է ինձ ներսից քանդում,
Բայց մենք տանջվում ենք սիրելով:
 
Քաղաքին սերն ա պակասել,
Որ նորից ապրենք,
Բայց ինձնից գողանալով գուցե
Դու քեզ գտնես։
Ամեն ինչն է անցողիկ,
Բայց չի փրկի գինին,
Բայց քեզնից հեռանալով․․․
 
expand collapse Song details
BenzeneRing BenzeneRing
submitted on 13 Giu 2023 - 23:18
Give a shoutout to BenzeneRing
Commenti dell’autore:

Lyrics sourced from YouTube video description.

Traduzioni