Stefan

Hope

Stefan
Tłumaczenie (armeński) Tłumaczenia 24 przekłady Tłumaczenia 24
Dodaj do ulubionych
Prośba o sprawdzenie Informacje ×
Oryginalne teksty (piosenek)
angielski
Przekład
armeński

Hope

Հույս

[Նախերգ 1]
Թույլ ենք տալիս մեզ կարգադրեն, թե ի՛նչ անել. ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ
Ապրում ենք արժանիքների համար մեռնելու նպատակով. այո, այո, այո
 
[Նախա-կրկներգ]
Խոսք ենք տվել, որ մեր հպարպությունը երբեք չենք կորցնի
Բառերդ ոչնչի արժանի չեն, եթե խոստումդ կոտրես
Վստահ կանգնած ենք՝ հայացքը վեր. մեր Հայրը հպարտ կլիներ
Եվ ես ուրախ եմ, որ անվախ կանգնած եմ իմ իսկ հողի վրա
Վերջին շունչը այստեղ մե՛նք ենք քաշելու
 
[Կրկներգ]
Հե՜յ, երգի՛ր ամբողջ սրտովդ, տղա՛
Բոլոր մարդկանց համար՝ մեծ, թե փոքր
Օ՜հ, երբ ամեն ինչ կորած լինի
Ապագան միևնույն է մերը կմնա
 
[Նախերգ 2]
Մեզ սովորեցրել են, որ ծնված ենք պարտվելու համար.ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ
Շունչք անիմաստ մի՛ վատնիր, ընտրության ժամանակն է. այո, այո, այո
 
[Նախա-կրկներգ]
Խոսք ենք տվել, որ մեր հպարպությունը երբեք չենք կորցնի
Ամեն օր նրանք փորձում են մեր խոսքերը ստի վերածել
Վստահ կանգնած ենք՝ հայացքը վեր. մեր Հայրը հպարտ կլիներ
Եվ ես ուրախ եմ, որ անվախ կանգնած եմ իմ իսկ հողի վրա
 
[Կրկներգ]
Ասացի. «Հե՜յ, երգի՛ր ամբողջ սրտովդ, տղա՛
Բոլոր մարդկանց համար՝ մեծ, թե փոքր
Օ՜հ, երբ ամեն ինչ կորած լինի
Ապագան միևնույն է մերը կմնա»
 
[Հետ-կրկներգ]
Հուսով եմ, հուսով եմ, հուսով եմ
Հուսով եմ, հուսով եմ
Հուսով եմ, հուսով եմ, հուսով եմ
Հուսով եմ, հուսով եմ
 
[Նախերգ 3]
Թույլ ենք տալիս մեզ կարգադրեն, թե ի՛նչ անել. ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ
Ապրում ենք արժանիքների համար մեռնելու նպատակով. այո, այո, այո
Ի՛նչ էլ նրանք անեն, թեկուզ կործանեն մեր կյանքը
Մեկ է գիտեմ՝ մենք միշտ ոտքի կելնենք
 
[Կրկներգ]
Ասացի. «Հե՜յ, երգի՛ր ամբողջ սրտովդ, տղա՛
Բոլոր մարդկանց համար՝ մեծ, թե փոքր
Օ՜հ, երբ ամեն ինչ կորած լինի
Ապագան միևնույն է մերը կմնա»
 
[Հետ-կրկներգ]
Հուսով եմ, հուսով եմ, հուսով եմ
Հուսով եմ, հուսով եմ
Հուսով եմ, հուսով եմ, հուսով եմ
Ապագան միևնույն է մերը կմնա
Հուսով եմ, հուսով եմ, հուսով եմ
Հուսով եմ, հուսով եմ
Հուսով եմ, հուսով եմ, հուսով եմ
 
Facebook X
expand collapse Translation details
Yerevantsi Yerevantsi
submitted on 22 kw. 2022 - 13:08
Give a shoutout to Yerevantsi

frazeologizmy z utworu "Hope"